Turniej Tłumaczy 2008

Zbigniew Herbert
O dwu nogach pana Cogito

Պարոն Կոգիտոյի երկու ոտքերը

Ձախ ոտքը ճշգրիտ ու լավատես է,
Ժպիտներում մկանների ու ազդրի հետ միասին
Պատանեկության նման մի փոքր կարճ է.
Աջն «Աստված մի’ արասցե» այնքան վտիտ է՝
Երկու սպիներով՝
Մեկը՝ «Աքիլլեսյան գարշապարի» ուղղությամբ է
Մյուսն օվալ է ու բաց վարդագույն՝
Ասես հիշողություն ամոթալի փախուստի:
Ձախը ձգտում է պարի ու կյանքն է պաշտում,
Աջն ամուր ու գթասիրտ է,
Քամահրում է վտանգին:
Ահա այս երկու ոտքերով՝
Ձախով, որ Սանչո Պանսին է հիշեցնում,
Եվ աջով, որ կարծես կեղծ ասպետ լինի,
Քայլում է իր թեթ քայլվածքով
Պարոն Կոգիտոն ամբողջ աշխարհով:

na język ormiański przełożyły:
Karine HovhannisyanSeda Arakelyan (Armenia)